Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:19 04-05-2025

Շիրակի մարզում և՛ բնակչությունն է նվազել, և՛ աղքատությունը. ժողովրդագրագետ

Տարիներ շարունակ Շիրակի մարզը համարվել է Հայաստանի ամենաաղքատ մարզերից։ Ըստ պաշտոնական տվյալների` Շիրակի մարզում աղքատությունը 43 տոկոս է, ծայրահեղ աղքատ է բնակչության 4 տոկոսը։

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը ուսումնասիրել է Շիրակի մարզի աղքատությունն ու աղքատության պատճառները։

«Աղքատությունը ամբողջ Հայաստանում ուսումնասիրված է, բայց խորությամբ ուսումնասիրված չեն աղքատության շարժառիթներն ու դրդապատճառները։ Այս մասով ուսումնասիրությունների, հետազոտությունների լուրջ խնդիր կա։ Դրա համար ես իմ առջև խնդիր դրեցի ուսումնասիրել և փորձել պարզել աղքատության պատճառները»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է Արտաշես Բոյաջյանը։

Բոյաջյանի խոսքով` Աղքատության շարժառիթներն ու դրդապատճառները տարբեր են։ «Աղքատությունն անցել է մի քանի փուլերով` առաջին փուլը Սպիտակի երկրաշարժն է։ Երկրորդ փուլը մասնավորեցման գործընթացն է, երբ արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին և տեղի ունեցավ ինստիտուցիոնալ գործազրկություն ամբողջ մարզում։Երրորդ փուլը հասարակարգի փոփոխություն է, երբ սոցիալիզմից անցում կատարվեց կապիտալիզմի»,- շարունակում է ՀՊՏՀ ԳՄ Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի դասախոսը։

Արտաշես Բոյաջյանը պարզել է, որ Շիրակի մարզում և՛ բնակչությունն է նվազել, և՛ աղքատությունը։

«Աղքատության նվազման հիմնական պատճառը ոչ թե կառավարության կողմից իրականացվող աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերը չեն, այլ մեր մարզում այդ նվազումը պայմանավորված է ժողովրդագրական գործոնով, այսինքն` նվազում է բնակչության թիվը և բնակչության թվին զուգընթաց բնականաբար նվազում է աղքատության մակարդակը»,- ասում է ժողովրդագրագետը։

Արտաշես Բոյաջյանն այն կարծիքին է, որ կ առավարությունը պետք է մշակի հստակ ռազմավարություն, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանն ու աղքատության հաղթահարմանը։ Ժողովրդագրագետն ընդգծում է, որ Հայաստանում նման ռազմավարություն չկա։

«Ես կողմնակից եմ, ոչ թե երկրի կայուն զարգացմանը, այլ տնտեսական աճին։ Տնտեսական աճը իրենից ենթադրում է իրական զարգացում, իսկ իրական տնտեսական զարգացումը, իսկ իրական տնտեսական զարգացումը դա առաջին հերթին նյութական արտադրության զարգացումն է։ Այսինքն` արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Առաջին հերթին պետք է նախադրյալներ ստեղծել, կապիտալ ներդրումների համար փոքրումիջին արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման համար։ Ինչպես 20-30-ականներին խորհրդային միությունը հստակ ծրագիր ուներ տեղական արդյունաբերության զարգացումը, որոնք տարիներ անց վերածվեցին ավելի խոշոր ձեռնարկությունների»,- նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` առանց արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման հնարավոր չէ Շիրակի մարզի տնտեսության հեռանկարային զարգացումը, այդ թվում աղքատության հաղթահարումը։

Բոյաջյանն ասում է, որ վերջին տարիներին աճել են նաեւ ոչ աղքատ բնակիչների թիվը, նվազել է նաև ծայրահեղ աղքատների թիվը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի