Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:20 03-05-2025

«Գերմանական այլընտրանք» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղ աջակողմյան ու էքստրեմիստական. DW

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը (BfV), որը զբաղվում է հետախուզությամբ, հայտարարել է, որ «Գերմանական այլընտրանք» կուսակցությունը (AfD) համարվում է ծայրահեղ աջակողմյան և էքստրեմիստական։ Սակայն այս որոշումը որևէ սահմանափակում չի դնում կուսակցության պատգամավորների աշխատանքի կամ նրանց ընտրվելու իրավունքի վրա։

Սա տարբերվում է, օրինակ, Ռուսաստանից կամ Բելառուսից, որտեղ կազմակերպության էքստրեմիստական ճանաչումը կարող է բերել քրեական պատասխանատվության։ Հաղորդում է Deutche Welle-ն:

BfV-ի տվյալներով՝ AfD-ն Գերմանիայի այն քաղաքացիներին, ովքեր մուսուլմանական երկրներից են եկել, չի համարում հասարակության լիարժեք անդամներ։ Այս կուսակցության շատ ներկայացուցիչներ պարբերաբար հանդես են եկել փախստականների և ներգաղթյալների դեմ։

Շատերը հարց են բարձրացնում՝ արդյոք այժմ ամենախոշոր ընդդիմադիր ուժը կարգելվի երկրում։
Գերմանիայի պատմության մեջ ընդամենը երկու կուսակցություն է արգելվել՝ 1952-ին նեոնացիստական Ռայխի սոցիալիստական կուսակցությունը և 1956-ին՝ կոմունիստական կուսակցությունը։ 2017-ին Սահմանադրական դատարանը չեղարկեց Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցության արգելքի պահանջը, չնայած նրա գաղափարախոսությունը հակասում էր Սահմանադրությանը։

Այս պահին՝ Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել զգուշություն ցուցաբերել և չշտապել կուսակցությունը արգելելու հարցում։

Բեռլինի Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի իրավաբան Հենդրիկ Քրեմերը կարծում է, որ AfD-ի արգելումը անհրաժեշտ է և հնարավոր է իրագործել։ «Եթե ուշադիր ուսումնասիրենք AfD-ն, կարելի է եզրակացնել, որ արգելելու բոլոր հիմքերը կան»,- ասել է նա DW-ին։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը