Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:02 03-05-2025

Ռուսաստանը հարվածում է բնակելի թաղամասերին. DW

Խարկովի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում տուժել է մոտ 50 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները։ Մարզպետ Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակումը կատարվել է քաղաքի չորս շրջանների վրա՝ Սլոբոդսկի, Սալտովսկի, Կիևյան և Օսնովյան։ «Վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ և ավտոմեքենաներ»,- նշել է նա։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Քաղաքապետ Իգոր Տերեխովն ասել է, որ 46 տուժածներից առնվազն մեկն անչափահաս է, իսկ 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ քաղաքի ուղղությամբ արձակվել են տասնյակ «Շահեդ» տեսակի անօդաչուներ՝ այն պայմաններում, երբ «այդտեղ ռազմական թիրախներ չկային և չէին կարող լինել»։ Նա հավելել է․ «Ռուսաստանը հարվածում է բնակելի թաղամասերին հենց այն պահին, երբ ուկրաինացիները տանն են, երբ երեխաներին են քնացնում»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը