Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:28 02-05-2025

Փաշինյանը գալիս է. Սպիտակը կաթվածահար է

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Լոռու մարզում, որտեղ նախատեսված է մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Սպիտակ քաղաքում։

Վարչապետի այցը ուղեկցվել է ուժեղացված անվտանգության միջոցառումներով, ինչի հետևանքով Սպիտակում որոշ հատվածներում կաթվածահար է եղել երթևեկությունը։

Քաղաքի կենտրոնական փողոցները փակ են եղել վաղ առավոտից, ուժեղացված էր ոստիկանության և անվտանգության ծառայությունների աշխատանքը։

Տրանսպորտային շարժը սահմանափակված էր որոշ տարածքներում: Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական նպատակն է եղել ծանոթանալ համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրներին, հետևել իրականացվող ծրագրերի ընթացքին և հանդիպել քաղաքացիների հետ։ Փաշինյանը այցելել է Սպիտակի նորակառույց մանկապարտեզ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը