Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:21 02-05-2025

Սպիտակ տունը առաջարկում է 2026-ին կրճատել NASA-ի բյուջեն գրեթե մեկ քառորդով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկում է 2026 ֆինանսական տարում մոտ 24,3 տոկոսով կրճատել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության՝ NASA-ի բյուջեն։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հրապարակած դաշնային բյուջեի նախագծում։

Ըստ ներկայացված նախագծի՝ Սպիտակ տունը ցանկանում է, որ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ ֆինանսական տարում NASA-ին հատկացնի 18,8 միլիարդ դոլար։ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 24,8 միլիարդ դոլար, ինչն իրականում նշանակում է բյուջեի մոտ մեկ քառորդով կրճատում։

Կրճատումները կվերաբերեն NASA-ի գործունեության գրեթե բոլոր հիմնական ուղղություններին, այդ թվում՝ Միջազգային տիեզերակայանի ծրագրերին։ Վերջինիս համար նախատեսված հատկացումները կրճատվելու են 508 միլիոն դոլարով։ Վերանայման կենթարկվեն նաև մի շարք գիտական նախագծեր, որոնք կապված չեն մարդատար տիեզերագնացության հետ։ Այդ ծրագրերից է նաև Մարսից ապարների նմուշների հավաքման և Երկիր վերադարձի նախաձեռնությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը