Ներքին 1 տարի առաջ - 10:35 02-05-2025

Թրամփը Մայք Ուոլցին նշանակել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մայք Ուոլցը կդառնա ԱՄՆ-ի նոր ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Նա այս մասին գրել է Truth Social հարթակում։

Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ով այդ պաշտոնը կզբաղեցնի զուգահեռ իր հիմնական՝ պետքարտուղարի պարտականությունների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Մինչ այս, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուոլցը ազատվել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից, երբ պետական գաղտնի հաղորդագրությունների խմբում՝ Signal հավելվածում, պատահաբար ավելացվել է լրագրող, ինչը դարձել էր մեծ սկանդալի պատճառ։

Թրամփը չի համաձայնել քննադատությունների հետ և գովել է Ուոլցին՝ նշելով․ «Նա քրտնաջան աշխատել է՝ մեր երկրի շահերն առաջին տեղում պահելու համար։ Վստահ եմ՝ նա նույն կերպ կշարունակի իր նոր պաշտոնում»։

Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Ջուլյա Ս. Դևիսը ժամանակավորապես կղեկավարի ԱՄՆ դեսպանատունը Կիևում։ Նրան շնորհվել է պատասխանատու դիվանագիտական ներկայացուցիչի (chargé d’affaires) կարգավիճակ։

Դևիսն այժմ ԱՄՆ դեսպանն է Կիպրոսում և կգլխավորի Կիևի դեսպանատունը, մինչև կնշանակվի նոր դեսպան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը