Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:45 01-05-2025

Թայմսի կախարդանքը, Պուտինի ֆիլմը, Հիտլերի ծնոտը, բիթքոյնային խաբեությունը. Միջազգային մամուլ

Նյու Յորքի Թայմս Սքվերում վերջերս հայտնվել էր խորհրդավոր հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ ուղարկեք հաղորդագրություն՝ կախարդանք տեսնելու համար։ Հետաքրքրասեր անցորդները հետևելով հորդորներին, հաղորդագրություն են ուղարկել նշված հեռախոսահամարին և անակնկալ կերպով ստացել են 119,16 դոլար։ Այս մասին գրում է Day Tone-ը։
Ավելի ուշ բացահայտվել է, որ այս անսպասելի «կախարդանքը» մաս է կազմում «Հիմա ես տեսնում եմ քեզ» ֆիլմի երրորդ մասի պրոմո արշավից։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ շուտով «Ռոսիա» հեռուստաալիքով կմեկնարկի Վլադիմիր Պուտինի մասին նոր վավերագրական ֆիլմ՝ նվիրված նրա նախագահության 25-ամյակին։ Այս մասին գրում է RBC-ն։

Ժամանակակից տեխնոլոգիաները այժմ ներթափանցում են նաև անձնական հարաբերությունների դաշտ։ Մի քանի գիտնականներ համատեղ մշակել են նորարարական խելացի մատանի, որն ի վիճակի է վերլուծել զույգի անդամների վարքագիծը և հետևել նրանց փոխհարաբերություններին՝ մասնավորապես հավատարմությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) արխիվում ցուցադրվել է Ադոլֆ Հիտլերին պատկանող ծնոտը, որը պատմաբանների խոսքով համարվում է նրա սպանության ամենակարևոր նյութական ապացույցը։ Այս մասին գրում է Lenta-ն։

Այս և միջազգային մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը