Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:42 30-04-2025

Թուրքերն ամեն ինչ փչացրել են. BBC

Իրաքի Քրդստանի լեռնային շրջաններում է գտնվում Սերգելե գյուղը։ Դարեր շարունակ գյուղացիներն այնտեղ ապրել են նռան, նուշի և դեղձի այգիներ մշակելով, ինչպես նաև շրջակա անտառներում վայրի մրգեր ու համեմունքներ հավաքելով։ Բայց Սերգելեն, որը գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա, այսօր լիովին շրջապատված է թուրքական ռազմական բազաներով, որոնք տեղադրված են լեռների լանջերին։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Արևմտյան բլրի վրա արդեն կառուցված է մի բազա, որը վերևից նայում է գյուղին, իսկ մյուսը՝ արևելքում, դեռ կառուցման փուլում է։

Վերջին երկու տարիներին այստեղ կառուցվել է առնվազն յոթ բազա, այդ թվում՝ մի հատ էլ փոքրիկ ջրամբարի մոտ, որը կարգավորում է Սերգելեի ջրամատակարարումը։ Այդ տարածքը հիմա գյուղացիների համար փակ է։

«Սա 100 տոկոսով Իրաքյան Քրդստանի հողերի օկուպացիա է», — ասում է 50-ամյա ֆերմեր Շերվան Սերգելին, ով կորցրել է իր հողերի մի մասը։

«Թուրքերը ամեն ինչ փչացրել են»։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը