Մամուլ 1 տարի առաջ - 08:50 30-04-2025

Անկախներն իմպիչմենտին դեմ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նախօրեին խորհրդարանի 107 պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նամակներ են փոխանցել՝ դրան կից որոշման նախագիծ, որում բացակայում է միայն վարչապետի թեկնածուի անունը: Սակայն նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պետք, մինչդեռ 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։

Խորհրդարանը նաեւ 4 անկախ պատգամավոր ունի, որոնք որեւէ խմբակցության անդամ չեն՝ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած, Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» դաշինքից, եւ ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք նոր կուսակցություն են ձեւավորել, հիմնադիր համագումար արել եւ սպասում են, որ կուսակցությունը գրանցվի։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ իրենք չեն միանալու իմպիչմենտի նախաձեռնությանը, թեպետ նախկին հարցազրույցներում եւ համագումարի ելույթում հայտարարել էր, թե ամեն ինչ պետք է անեն, որ Փաշինյանն այլեւս վարչապետ չընտրվի:

Աղազարյանն ասում է` իմպիչմենտին միանալով՝ դեմ կգնանք մեր նորաստեղծ կուսակցության հռչակած սկզբունքներին։ «Ես լավ չեմ էլ պատկերացնում, թե այդ նախաձեռնությանը միանալն ինչ է նշանակում, որքանով լսել եմ Նարեկ Մալյանին, Էդգար Ղազարյանին, նախաձեռնությունը կայանում է նրանում, որ պատգամավորներն իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն կամ աջակցեն մյուսների կողմից առաջադրված թեկնածուին։ Այս կոնտեքստում մեր նորաստեղծ կուսակցության մոտեցումներում փոփոխություն չկա, մենք չենք միանում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ հավաքված ուժերին»,- ասաց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը