Մամուլ 1 տարի առաջ - 07:52 30-04-2025

Ինչը կամ ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2025 թվականի հունվարի 15-ից Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը թափուր է։ Գրեթե 4 ամիս Է, ինչ խնդրահարույց վարչությունը չունի պետ։ Ավելին՝ մինչ իրավաբանական ոլորտը քննարկում եւ վերլուծում է ՍԴ որոշումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լռում է, թե ում է ցանկանում ներկայացված թեկնածուներից տեսնել պետի պաշտոնում։ Ինչն է կամ ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել՝ դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան. 4 ամիս վարչությունը գործում է առանց պետի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի եւ վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան եւ Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան:

Ըստ դատախազության աղբյուրների՝ թեկնածուներից Սերոբյանը «ինքնագլուխ» չի առաջադրվել այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան: Կորյուն Սերոբյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, եւ հաշվի առնելով որ ունի գլխավոր դատախազի աջակցությունը՝ հենց նա էլ կդառնա վարչության պետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը