Ներքին 1 տարի առաջ - 16:35 29-04-2025

Այո՛, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է. Ավինյան

Մենք նախորդ տարի Երևան քաղաքում ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ ենք կատարել, խնդրում եմ տարեք և ցույց տվեք դրանց վրա եղած փոսերի մասով խնդիրները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով անորակ աշխատանքներին։

«Ամեն տարի Երևան քաղաքում, առատ անձրևներով պայմանավորված, տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով վատթարանում է։ Այո՛, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է և Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։ Մեկ ամսում փոսալցման աշխատանքները կանենք, կվերջացնենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի դրա մասին կխոսենք։ Նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ խնդիրներ ունեինք, շատ մեծ ծավալի աշխատանքներ ունեինք անելու, այս տարի էլի ծավալները կան, բայց նույնը չեն»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան