Մամուլ 1 տարի առաջ - 07:45 29-04-2025

Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ ջերմ ընդունելությամբ դիմավորեց Էստոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Վրաստանի թեմի նախկին առաջնորդը հայտնի է իր սկանդալային վարքով եւ, մեծ աղմուկից խուսափելու համար, գործուղվեց Վրաստանից հեռու: Նրա ներկայությունն ու ընդգծված դերը կայացած հանդիպման ընթացքում վեր հանեցին մի շարք հարցադրումներ՝ թե՛ եկեղեցու ներսում, եւ թե՛ հասարակության շրջանում։

Հանրային կարծիքը կրկին բաժանված է։ Մի հատվածը ողջունում է Հայաստանի առաջնորդի այցն ու միասնականության ուղերձները, իսկ մյուսը քննադատում է նրա ընդգրկումը պաշտոնական օրակարգում։
ArmLur.am-ը փորձեց Միրզախանյանի վարքի, տեղափոխության պատճառների, ինչպես նաեւ երեկվա ընդունելության մասին Հայ առաքելական եկեղեցու մամլո դիվանությունից մեկնաբանություն ստանալ, բայց չստացվեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը