Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:52 28-04-2025

«Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․
««Կրթվելը նորաձև է» նոր աղանդ։

Ակնհայտ է , որ հայկական իրականության մեջ , բոլորի աչքի առջեւ ձևավորվում է նոր տոտալիտար աղանդ։

Գիտակից մարդկանց համար պարզորոշ է, որ ինքնահռչակ տգետը և նրա ընկերուհին ստեղծում են նոր կրոնական հոսք, նոր աղանդ, որի թափանիվը շարունակում է շարժվել և այդ քայքայիչ աղանդին նոր արագություն, խորություն է բերում։ Ինչ է դրանց արածը , եթե կարճ ձեակերպենք։ Դավաճան զույգի հրամանով տասնյակ կրթական օջախներ դառնում են ժամանակավոր հավաքատեղիներ, մուտքը խիստ ֆիլտրված, հրավերային ցուցակներով, գոհունակության փառաբանման տեսարաններով, աստվածահաճո հորջորջվող ընտանեկան ցինիզմով։

Սա նոր բան չէ։ Երևույթի մասին կան բազմաթիվ հետազոտություններ , որոնց տրված բնութագրումները ամբողջովին բացահայտում են ճիվաղային զույգի էությունը, քայլերի ալգորիթմը։

Ապակառուցողական պաշտամունք, ապակառուցողական աղանդ (անգլ.՝ destructive cult), սոցիոլոգների, հոգեբանների, քրեագետների, հրապարակախոսների, աստվածաբանների կողմից կրոնական, ոչ կրոնական և այլ խմբերի, կազմակերպությունների նկատմամբ օգտագործվող տերմին, որը վերաբերում է հասարակությանը կամ իր անդամներին (նյութական, հոգեբանական, բարոյական, ֆիզիկական), ինչպես նաև այդպիսի վնաս պատճառելու պոտենցիալ վտանգի մեջ կասկածվողներին։ Ապակառուցողական պաշտամունքը խումբ կամ շարժում է, որը ցույց է տալիս զգալի, խորը կամ չափից ավելի նվիրվածություն կամ խանդավառություն կոնկրետ անձի, գաղափարի կամ այլ բաների նկատմամբ և օգտագործում է համոզմունքի և կառավարման ոչ էթիկական մանիպուլյատիվ մեթոդներ (օրինակ՝ մեկուսացում նախկին ընկերներից և ընտանիքից, մարմնի հյուծում, հատուկ մեթոդների կիրառում, որոնք մշակվել են ներշնչման և կույր հնազանդության ուժեղացման նպատակով, հզոր խմբակային ճնշում, տեղեկատվության կառավարում, անհատականության ժամանակավոր անջատում կամ կրիտիկական) խմբի անդամների, նրանց ընտանիքների կամ հասարակության համար փաստացի կամ հնարավոր վնասով խմբի ղեկավարների նպատակների իրականացմանը նպաստելու համար։

Ապակառուցողական պաշտամունքի ղեկավարները հաճախ հանդիսանում են հոգեբանական անձ, որը հակված է գերիշխանության և հոգեբանական բռնության։ Քննադատների մեծամասնության կարծիքով՝ պաշտամունքի առաջնորդները նյութական կամ քաղաքական շահագրգռվածություն ունեն մեծ թվով մարդկանց ենթարկվելու հարցում և օգտագործում են իրենց հետևորդների վրա ազդեցության այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են «ուղեղի լվացումը», խմբակային «հրճվանքները», ազատ ժամանակից զրկելը, արտաքին շփումների սահմանափակումը և այլն։

Որպես դեստրուկտիվ աղանդների ընդհանուր նշան նշվում է ավանդական կրոնական հայացքների ու դավանանքների և եկեղեցիների ու աղանդների հետ նրանց առճակատումը։

Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ պարզորոշ է , թէ ինչով է զբաղված թերուս զույգը և ինչու են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում։ Նիկոլիզմը պետք է արմատախիլ արվի»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին