Ներքին 1 տարի առաջ - 14:51 27-04-2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով այս շաբաթ խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Պատգամավոր Մարիամ Պողոսյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։

Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան վարժարանի սաներին հյուրընկալել է խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը:

Պատգամավոր Աննա Գրիգորյանը «Բաց դաս» է անցկացրել ճանաչողական այցով խորհրդարան այցելած ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ:

Ճանաչողական այցով Ազգային ժողով են այցելել նաեւ «Օլիվեն կոնֆերանս» («Conférence Olivaint») ֆրանսիացի ուսանողների ասոցիացիայի անդամ ուսանողները: Նրանց հետ հանդիպել եւ զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Շիրակի մարզի Ազատան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ընդունել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Խորհրդարանական Դավիթ Կարապետյանը խոսել է Արմավիրի մարզի Նորավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի միջնակարգ դպրոցի սաների հետ հանդիպել է պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Հանդիպումների ընթացքում պատգամավորները հյուրերին են ներկայացրել օրենսդիր մարմնի գործառույթները, անդրադարձել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, կրթության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաեւ պատասխանել դպրոցականների հարցերին:

Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը