Ներքին 1 տարի առաջ - 14:06 27-04-2025

Նոր կյանք՝ խոնարհված ծաղիկներին․ ավանդական ծաղկահավաքը մեկնարկել է Տերունական աղոթքով

Ապրիլի 24-ին խոնարհված ծաղիկները խնամքով հավաքվում են: Ծիծեռնակաբերդում հավաքված կամավորները առանձնացնում են ցողունը ծաղկաթերթերից, որ ծաղիկները ստանան նոր կյանք:

Ավանդական դարձած ծաղկահավաքը մեկնարկել է Տերունական աղոթքով: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում օրհնության կարգ է կատարել, իր օրհնության խոսքն ուղղել ներկաներին: Ելույթ է ունեցել ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը, խմբավար` Գրիգոր Հարությունյան։ Այնուհետև սկսվել է ծաղկահավաքը։

Մինչև 2010 թվականը ապրիլի 24-ին խոնարհված ծաղիկները հայտնվում էին աղբանոցում, իսկ ծրագրի կազմակերպիչների ջանքերով՝ ծաղիկների ցողունից ստացվում է պարարտախառնուրդ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Ձեռակերտ թղթերը դառնում են ցեղասպանության մասին պատմող դեսպաններ:

Ծրագիրը կազմակերպվում է «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը