Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:25 26-04-2025

Մադամ Էրատոն Եռաբլուրում կանցերտ ա տվել, զոհվածների ծնողներին սպառնացել՝ «դեռ կտենան իրանց հալը»․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմայա։

Սրան տեսնում են Գևորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես Վահագնի մայրը, ում որդու շիրմի հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան։

Սա էլ աներեսի պես 40-50 րոպե նստում ու լսում ա այդ ամենը։ Ու վերջում, երբ սա գնալուց ա լինում, Էրիկի մայրն սրա հետևից գոռում ա՝ «անգերեզման ես մնալու»։ Սա դրանից նեղվում, հեռսոտում, գալիս, հարձակվում այդ ծնողի վրա, մատ թափ տալիս, թե բա՝ «դուք ձեր հալը հըլը կտեսնեք, էս ի՞նչ անեծքներ եք տալիս»։ Վահագնի հորն էլ առանձին ա զգուշացնում, որ ինքն ու կինը «դեռ կտենան իրանց հալը»….

Պարզապես ասեմ, որ սրանք այն տղաների ծնողներն են, ովքեր իրենց զավակների մարմինները ամիսներով ման են եկել ու այս պետության հանցավոր անգործության արդյունքում՝ ժամանակին չեն գտել։ Էրիկի ամբողջական մարմինը 10 ամիս եղել ա դիահերձարանում, չեն ասել, Վահագնի մարմնի մի մասը 2,5 տարի հետո են տվել ծնողներին՝ այն էլ ծնողների՝ դիահերձարան կատարած պատահական զանգից հետո։ Ու էս ամենի թիվ մեկ պատասխանատուի «կինը», ով նաև մե՜ծ ներդրում ունի Եռաբլուրի մեծացման ու այդ տղաներին փակ դագաղներով հողի տակ դնելու գործում, հիմա էլ այդ ծնողներին ա հաթաթա տալիս, հաշվեհարդարով սպառնում։ Իբր քիչ են արել, քիչ են ցավեցրել, քիչ ծնողի են հալածել, գցել բանտերը. հիմա էլ անձամբ են սպառնում…
աննա, որ դու, մարդդ ու սերունդներդ գերեզման չեք ունենալու, դա ձեզ բազմիցս ա ասվել, ու, եթե դրանից նեղվում եք՝ կարանք ամեն օր կրկնենք։ Ունենալու դեպքում էլ այն հանրային զուգարանի տարածքում է լինելու։ Այնպես որ սպառնալիքներդ պահիր կրթվողներիդ ու քո հպատակների համար։ Էտ ծնողներին քո պեսները, քո տեսակը չեն կարող վախեցնել։ Իրանք իրանց ամենաթանկին արդեն կորցրել են ու էլ կորցնելու բան չունեն, որ մի հատ էլ սպառնում ես։

Հա, ու աշխատի էլ Եռաբլուրում չերևաս։ Ընդեղ քեզ, բացի 3-4 քո «աշխատողներից», ուրիշ ոչ ոք չի սպասում։ Ու ամեն անգամ նույն արձագանքին ես արժանանալու։ Դեռ բախտդ բերել ա, որ ուշ ժամի ու ծպտված ես գնացած եղել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում