Մամուլ 1 տարի առաջ - 08:26 25-04-2025

Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին է նյարդայնացնում, անգամ՝ պետական պաշտոնյաների: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմին բողոքել է, թե մեզնից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել եւ նույնկերպ դիմավորել-ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում-ճանապարհում: Ասել է, որ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում, օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին «համար 1» հայտարարում, որ վարչապետական այցի արարողակարգով ընդունեն, եւ տիկինը դժգոհ չմնա։ Իսկ տիկինն անչափ ակտիվացել է` չկա օր, որ մի կառույց ու համայնք չայցելի: Այսօր էլ նրան սպասում են Շիրակի մարզում․ այցելելու է Գյումրի՝ մասնակցելու իր օգնական Վարդուհի Մանուկյանի որդու՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը նախատեսված է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի շենքում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը