Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:32 24-04-2025

Թբիլիսիում տեղի է ունենում Զուրաբ Ծերեթելիի հոգեհանգստյան արարողությունը

Այսօր՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիում տեղի է ունենում Զուրաբ Ծերեթելիի հոգեհանգստյան արարողությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին 92 տարեկանում մահացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին։

Ծերեթելին նկարիչ էր, հուշարձանագետ և քանդակագործ, ուսուցիչ և հասարակական գործիչ, ԽՍՀՄ, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ։

Նա ղեկավարել է ամենամեծ գեղարվեստական ​​նախագծերը։

1970-ական և 1980-ական թվականներին եղել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության գլխավոր նկարիչը, 1980 թվականին՝ Մոսկվայի Օլիմպիական խաղերի գլխավոր նկարիչը, 1995 թվականին՝ Պոկլոննայա Գորայի հուշահամալիրի կառուցման գեղարվեստական ​​ղեկավարը, 1995 թվականին՝ Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի ներքին հարդարանքի վերակառուցման գլխավոր նկարիչը։

Ծերեթելիի աշխատանքները ցուցադրվում են Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, ինչպես նաև բազմաթիվ արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ