Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 23-04-2025

ՔՊ-ական ֆեյքերն առաջիկայում կնետվեն լուրջ գրոհի

Պարտություններից զատ՝ ՔՊ-ական իշխանությունները հիշվելու են իրենց ֆեյքերի ֆաբրիկաներով։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի վարպետներից մեկն է մեր հասարակությունում։ ՔՊ-ի տված խոստումների մի մասը չի իրականացել կամ հակառակն է տեղի ունեցել։ Ժողովրդի մի մասը նրան ստախոս է որակում։ Բայց պարզվում է՝ ՔՊ-ն կեղծ լուրերից լուրջ վախեր ունի, որոնք սրվեցին ապրիլի 22-ին, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։

«Հարգելի հայրենակիցներ, առաջիկա օրերին սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ»,- ապրիլի 22-ին Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ինչու՞ է հայտնի ՔՊ-ականը կոչ անում չհավատալ լուրերին։ Եվ ի՞նչ հետևանք կունենա նրա գրառումը։

Ենթադրելի է, որ ՔՊ-ն առաջիկայում փորձելու է փակել որոշ լրատվամիջոցներ, որոնք քննադատաբար են վերաբերվում իշխանություններին։ Այս քայլին դիմելու պատճառն այն է, որ ոչ միայն ՔՊ վարկանիշն է ընկել, այլև ՔՊ-ական ֆեյքերը, բլոգերները, լրատվամիջոցները և հանրային կարծիքի վրա ազդող մյուս գործիքներն են մաշվել ու լսարան կորցրել։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի գրառումը վկայում է, որ ՔՊ-ն առաջիկայում, հնարավոր է, ոտնձգություններ անի խոսքի, մամուլի ազատության դեմ, հեռացնելով, լռեցնելով իրեն քննադատող լրատվամիջոցները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառման մեջ ակնարկ կա, որ ռուսական լրատվամիջոցները ևս միանալու են ֆեյք լուրերի տարածմանը, ինչպես նաև հիբրիդային պատերազմի մասին է խոսվում։ Եթե Մոսկվան իր լրատվամիջոցներով ու գործակալներով Երևանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել, ապա ենթադրելի է, որ ՀՀ իշխանություններն առաջիկայում կփակեն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական լրատվամիջոցները, կարգելափակեն ռուսական կայքերի հասանելիությունը ՀՀ տարածքում, կձերբակալեն ռուսական լրտեսների, գործակալների, կիրականացնեն լյուստրացիա։ Այսպես, թերևս, հնարավոր է հաղթահարել այս լուրջ խնդիրը։

Հոռետեսները, սակայն, կարծում են, թե Արայիկ Հարությունյանի գրառումն է ֆեյք, չի համապատասխանում իրականությանը, իշխանությունները ոչինչ չեն անելու հիբրիդային պատերազմը հաղթահարելու ուղղությամբ։ Եվ այդ անգործությունը հիմք է տալու ենթադրելու, որ ոչ մի հիբրիդային պատերազմ էլ չի սկսվել։ Իսկ ռուսական ազդեցիկ գործակալներն, իրականում, գտնվում են ՔՊ-ում, զբաղեցնում ղեկավար պաշտոններ։ Ի վերջո՝ ՀՀ-ի դեմ ենթադրյալ հիբրիդային պատերազմի համատեքստում ինչպե՞ս է տեղավորվում այն, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա՝ պառադի, կանգնելու Պուտինի կողքին, 1941-1945-ի ռուս-գերմանական պատերազմն անվանելու «հայրենական»։

Կա նաև զավեշտալի վարկած, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս գրառման հետ։ Եթե ժողովուրդը այն լուրջ ընդունի ու այսուհետև չհավատա կեղծ լուրերին, քննադատաբար վերաբերվի հրապարակային ամեն խոսքին, ապա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն առաջիկայում չեն կարողանա մանիպուլացնել ժողովրդին։ Մարդիկ, հնարավոր է, չհավատան ՔՊ-ի կեղծ խոստումներին, ստերին։ Արդյունքում՝ ՔՊ վարկանիշն ավելի կընկնի, ու Փաշինյանը, հավանաբար, կպարտվի առաջիկա ԱԺ ընտրություններում։

Կարճ ասած՝ եթե իսկապես հիբրիդային պատերազմի կամ տեղեկատվական անվտանգային սպառնալիքներ կան, և դրանք դիմագրավելու հարցում հանրային աջակցության անհրաժեշտություն կա, ապա պատկան մարմինները պետք է ժողովրդին պարզ ներկայացնեն թե՛ սպառնալիքի անունն ու էությունը, թե՛ դրանք դիմագրավելու գործիքները։ ԱԺ-ն, ՏԻՄ-երը համարժեք օրենքներ, որոշումներ պետք է ընդունեն, որ կանխեն ենթադրյալ հիբրիդային պատերազմը։ Իսկ եթե ոչինչ չանեն, ոչ մի ռուսական լրատվամիջոց չփակվի, ոչ մի ռուսական լրտես չձերբակալվի, ապա կարող ենք ասել, որ ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանի գրառումը բովանդակային առումով կեղծ է։ Այն իրականում մարտակոչ է ուղղված ՔՊ-ական ֆեյքերին, որ առաջիկայում ՔՊ-ի քաղաքական մրցակիցների մասին տարածեն կեղծ լուրեր, որոնք կթելադրի վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Այսինքն՝ առաջիկայում ՔՊ-ական ֆեյքերին կնետեն գրոհի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
08:46 Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ»