Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:33 22-04-2025

Ֆրանցիսկոս Պապը կրկին հայտնվել է Time-ի շապիկին. TASS

Time ամսագիրը երկրորդ անգամ իր շապիկին տեղադրել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի լուսանկարը։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2013 թվականին, երբ պապը ճանաչվել էր «Տարվա մարդ»՝ կաթոլիկ եկեղեցու մասին պատկերացումները, ընկալումն և վերաբերմունքը զգալիորեն փոխելու համար։

Time-ի նոր համարի շապիկը հրապարակվել է այն բանից հետո, երբ ապրիլի 21-ին տարածվեց Ֆրանցիսկոս պապի մահվան մասին տեղեկատվությունը։

Ինչպես տեղեկացրել է Վատիկանը Պապը մահացել է ինսուլտից և դրան հաջորդած սրտի անդառնալի անբավարարությունից: