Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:55 21-04-2025

Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացավ. նա լքեց դատական նիստերի դահլիճը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացավ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ։ Մինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դիրքորոշում էր ներկայացնում մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեմ, Խաչատուրովն առանց որևէ բան ասելու լքեց նիստերի դահլիճը։

Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը փորձեց հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչու հեռացավ Խաչատուրովը։ Թարգմանիչը դատարանին հայտնեց, որ վերջինս վատ զգաց իրեն։ Դատավորը 5 րոպե ընդմիջում հայտարարեց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը