Ներքին 1 տարի առաջ - 22:48 21-04-2025

Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում

13 տարվա ընդմիջումից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։ Շաբաթ օրը երդմնակալության արարողությունից հետո Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ գալիս է հստակ անելիքներով։

Այսօր Վարդան Ղուկասյանի առաջին աշխատանքային օրն էր որպես Գյումրիի քաղաքապետի պաշտոնում։

Գյումրիի նորընտիր քաղաքապետը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կադրային ջարդ չի լինելու, բայց վերանայելու են Գյումրիի քաղաքապետարանի կադրերին, նրանց աշխատանքն ու մասնագիտական որակները։

«Երկուշաբթի, որ եկա արագ կարգով նայելու եմ կադրային քաղաքականությունը, թե ում հետ ենք աշխատելու։ Ինչքան լուրջ մասնագետներ կան, պետք է մնան և աշխատեն։ Եթե ուղղակի քաղաքական առումով եկել են, որ գործ ունենան` մենք իրենց կասենք, որ գիտեք ձեր քաղաքական մտածելակերպը այլ է, մերը այլ»,- ասել է Գյումրիի նորընտիր քաղաքապետը։

Լրագրողները Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել էին, արդյո՞ք ինքը ունի կադրեր, որոնք կլրացնեն այն կադրերի փոխարեն, ովքեր կազատվեն աշխատանքից։ Ղուկասյանն էլ լրագրողների հարցին պատասխանել էր հարցով. «13 տարի աշխատած քաղաքապետը ո՞նց կարող է կադրեր չունենալ, եթե ես չունենամ, ո՞վ ունենա»:

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում։

Մեր տեղեկություններով` Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ազատվել է աշխատանքից։ Նշենք, որ Հենրիկ Գասպարյանը աշխատել է բոլոր քաղաքային իշխանությունների օրոք։ Աշխատանքից ազատվել է նաեւ Գյումրիի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության կապերի բաժնի աշխատակիցը։

Oragir.News-ին Գյումրիի քաղաքապետարանից փոխանցեցին, որ առաջիկայում առավել մանրամասն կտրամադրեն տեղեկություններ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում