Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:53 21-04-2025

Զելենսկին հիմա նույն վիճակում է, ինչ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 19-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ այս շաբաթ արդեն կարող է ստորագրվել ռուս-ուկրաինական հրադադարի պայմանագիր, իսկ ինքը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Oragir.News-ի հետ զրույցում նկատեց, որ Թրամփի հնչեցրած հայտարարությունները միայն պոպուլիստական բնույթ չեն կրում։

Նրա խոսքով, ԱՄՆ ներկայիս և ապագա աշխարհաքաղաքական հաշվարկներում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կարիքն օրեցօր աճում է՝ հատկապես Չինաստանի հետ հնարավոր դիմակայությանը պատրաստվելու համատեքստում։

«Թրամփը խաղաղության է գնում ոչ այն պատճառով, որ խորապես մտահոգված է Ղրիմի ճակատագրով, այլ որովհետև Վաշինգտոնի ռազմավարական գերակայությունն այժմ Չինաստանն է։ Այս իմաստով պատերազմը Ուկրաինայում պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ՝ ռեսուրսները Չինաստանի ուղղությամբ կենտրոնացնելու համար»,- ասում է Մաթևոսյանը։

Հետաքրքիր դիտարկում էր նաև Մարկո Ռուբիոյի դիրքորոշման մասին անդրադարձը. ըստ քաղաքագետի, նա համակարծիք չէ Թրամփի առաջարկած խաղաղության պայմաններին և հակված է ավելի խիստ մոտեցման՝ Ուկրաինան պետք է վերադարձնի ոչ միայն Ղրիմը, այլ նաև մյուս օկուպացված տարածքները։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ղեկավարությանը՝ քաղաքագետը նշում է, որ եթե ներկայիս խաղաղության առաջարկները մերժվեն Կիևի կողմից, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ավելի ծանր պայմաններ ստիպված լինեն ընդունել՝ հենց նման նախադեպն արդեն գոյություն ունի։

«Նրանց անհրաժեշտ է պատերազմը դադարեցնել Ուկրաինայում, թույլ չտալ պատերազմ Մերձավոր Արևելքում, այս տեսակետից Թրամփի կոչերը ոչ թե պոպուլիստական են, այլ իրական արդյունքներին միտված քաղաքականություն: Այդքան էլ էական չէ, որ պայմանագիրը ստորագրվի հենց ապրիլի 28-ին ասենք, կարևորն այն է, որ դրան ուղղված քայլեր արվում են: Եթե Ուկրաինան չհամաձայնի ներկայիս պայմաններին, նա թույլ կտա այն ինչ Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, այսինքն չհամաձայնեց նախնական ավելի մեղմ պայմաննեով հրադադարին, վախենալով դառնալ դավաճան: Զելենսկին համաձայնի թե ոչ, մեկ է, նա վախենում է իր իշխանության համար ու ամեն ինչ անում է այն պահելու համար»,- հավելեց քաղաքագետը։

Այսպիսով, մի բան հստակ է՝ ԱՄՆ-ում քաղաքական մտքերում խաղաղության տարբերակներ փնտրելը սկսում է գերակա դառնալ՝ ոչ թե հումանիստական, այլ խիստ պրագմատիկ դիտանկյունից։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում