Ներքին 1 տարի առաջ - 19:02 21-04-2025

«Սա մեր առօրյան է դարձել»․ Խնածախում կրկին կրակոցներ են

Այսօր ևս հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ։ Սակայն, ինչպես հայտնում է Oragir.News-ը՝ խոսելով Խնածախի բնակիչների հետ, նման միջադեպերն արդեն վաղուց սովորական են դարձել սահմանամերձ համայնքի համար։

Գյուղացիները պատմում են, որ կրակոցները գրեթե ամենօրյա բնույթ են կրում, սակայն դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացվում է հազվադեպ։

«Ամեն օր էլ կրակում են, նույն վիճակն է։ Եթե ամեն օր լուր տանք, որ կրակել են, օրը մեջ պետք է նոր լուր գրեք։ Սա մեր առօրյան է դարձել»,- ասում են գյուղի բնակիչները։

Տեղեկությունը ճշտելու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետարանի հետ։ Մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ իրենք իրավասու չեն մեկնաբանելու սահմանային միջադեպերը։

«Պետք է սպասեք Պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Մենք նման հարցերի վերաբերյալ չենք կարող պաշտոնական մեկնաբանություն տալ»,- ասացին Սյունիքի մարզպետարանից։

Սա հերթական անգամ ընդգծում է, որ սահմանային լարվածության պայմաններում հանրային իրազեկման
գործընթացը մնում է կիսատ, իսկ բնակիչների անվտանգության հարցը՝ անհետևանք կրակոցների ստվերում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց