Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:22 21-04-2025

Հռոմի Պապը իրականացրել է Զատիկի օրհնության արարողակարգը. CNN

Կիրակի օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իրականացրել է Զատիկի ավանդական օրհնության արարողությունը՝ երևալով Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից։ Այս մասին հաղորդում է CNN-ը:

Նախքան դա նա կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Սա Պապի ամենատպավորիչ ելույթն է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

88-ամյա Պապը չի մասնակցել Զատկի և Սուրբ շաբաթվա հիմնական արարողություններին, սական մի քանի անգամ կարճ երևացել է։ Օրինակ՝ հինգշաբթի օրը նա 30 րոպե անցկացրել է Հռոմի բանտերից մեկում, իսկ շաբաթ երեկոյան այցելել է Սուրբ Պետրոսի տաճար։