Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:43 19-04-2025

Զատիկի զինադադարի մասին Պուտինի խոսքերին արձագանքել է նաեւ Ուկրաինայի ԱԳ նախարարը

Ուկրաինայի դիրքորոշումը մնում է հստակ և հետևողական՝ դեռևս մարտի 11-ին Ջիդդաում մենք անվերապահորեն համաձայնեցինք 30 օրով հրադադարի ամբողջական ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

«Ռուսաստանը մերժեց, իսկ Ռուսաստանի մերժումը տևում է արդեն 39 օր, փոխարենը Մոսկվայի ռեժիմը տարբեր պայմաններ է առաջադրել և սաստկացրել ահաբեկչությունը Ուկրաինայի, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ողջ երկրում։

Հիմա Պուտինը հայտարարություններ է արել հրադադարի իր ենթադրյալ պատրաստակամության մասին։ 30 ժամ 30 օրվա փոխարեն։ Ցավոք, մենք երկար պատմություն ունենք նրա հայտարարությունների, որոնք չեն համապատասխանում իր գործողություններին:

Մենք գիտենք, որ նրա խոսքերին վստահել չի կարելի, և մենք գործերին ենք նայելու, ոչ թե խոսքերին։ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է համաձայնել 30-օրյա ամբողջական և անվերապահ հրադադարի առաջարկին, որը սեղանին է դրված մարտ ամսից։ Մենք ցանկանում ենք, որ ռուսական զորքերն իսկապես դադարեցնեն կրակը բոլոր ուղղություններով։ Մենք նաև մեր բոլոր գործընկերներին և միջազգային հանրությանը զգոնության կոչ ենք անում»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով