Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:39 19-04-2025

Ռուսաստանում մեքենաները կարող են թանկանալ ևս 25%–ով. RBC

Ռուսաստանում ավտոմեքենաների գներն աճելու են մոտ 25 տոկոսով՝ վերամշակման վճարների հաշվարկման նոր սխեմայի պատճառով, հայտնում է RBC-ն։

Մայիսի 1-ից իշխանությունները նախատեսում են փակել այն ուղիները, որոնք թույլ էին տալիս արտոնյալ մաքսազերծմամբ ավտոմեքենաներ ներմուծել ԵԱՏՄ երկրների տարածքով։

Գների բարձրացումը կազդի ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների վրա, սակայն ամենաուժեղ հարվածը կհասցնի պրեմիում սեգմենտին։

Նախատեսվում է, որ զգալիորեն թանկանալու են հատկապես Mercedes-Benz G-Class, Range Rover և Lexus մոդելները։