Մամուլ 1 տարի առաջ - 08:21 19-04-2025

ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն ան­թիվ-անհամար քննարկումներ է արել, վերլուծել պարտության պատճառները։ Նախօրեին նախաձեռնող խմբի նիստում են քննարկել եւ գտել, որ պատճառն ընտրողների ակտիվ մասնակցությունն էր` ընդհանուր թվում իրենց ձայները փոքր տոկոս են կազմել: Նախորդ՝ 2021-ի ընտրություններին ՔՊ-ն մոտ 8 հազար ձայն էր հավաքել, հիմա՝ մոտ 17 հազար։ Ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է՝ մոտ 10 հազար ավել են ստացել, սակայն փակ քննարկման ժամանակ անկեղծացել են, որ վարկանիշ չկա, ավել ձայները ոչ թե ՔՊ-ինն է, այլ՝ Սարիկինը։ Որոշում է կայացվել, որ պետք է մասնակցեն ավագանու հաջորդ նիստերին, չնայած առաջին նիստը բոյկոտել են եւ կբոյկոտեն նաեւ այսօրվա՝ Վարդան Ղուկասյանի ինաուգուրացիայի նիստը։ Ի դեպ, մեկ տարի՝ մինչեւ 2026-ի ապրիլի կեսերը, ավագանին չի կարող քաղաքապետին անվստահություն հայտնել․ օրենքն է արգելում: ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այսուհետ ձեռքերը կլվանա, եւ ավագանու գործունեությունը կտապալվի` կգնան արտահերթ ընտրությունների: Իսկ եթե ոչ` շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերն իրավական ճանապարհով կլուծեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում