Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:37 18-04-2025

Ֆիդանը հավանական է համարել թուրք-իսրայելական բախումը Սիրիայում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իշխող «Ադրարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին: Հայտնում է ermenihaber.am-ը:

Նա ընդգծել է հավանականությունը, որ Իսրայելի և Թուրքիայի ռազմական ուժերի միջև կարող է բախում լինել:

«Իսրայելի կործանիչները հնարավոր է հանդիպեն թուրքական կործանիչներին: Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»,-հավելել է Ֆիդանը:

Թուրքական մամուլում թուրք արտգործնախարարի նման հայտարարությունը որակվել է որպես զգուշացում և իր բնույթով առաջին այդպիսի հայտարարությունը, որը հնչել է Ֆիդանի շուրթերից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական «Türkiye Gazetesi» թերթը տեղեկացրել էր Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայում «բախումներ չենթադրող գիծ» սահմանելու ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով