Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:10 15-04-2025

Փաշինյանը ՀՀ անվտանգության հետ կապված տարրական բաները չի հասկանում կամ միտումնավոր արհամարհում է

Լրագրող Ոսկան Սաարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության հետ կապված տարրական բաները չի հասկանում կամ դրանք միտումնավոր արհամարհում է։ ԱԺ-ում 2024թվականի կատարողականի ժամանակ նա Ադրբեջանին կոչ է արել հետաքննել սահմանին տեղի ունեցող դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ, հայտարարելով. «Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով»։

Բանակին հրահանգներ,առաջադրանքներ, հանձնարարականներ կարող են տրվել, սակայն հիմնականը հրամանն է, որը Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի տալու, քանզի խաղաղ ժամանակ բանակին հրաման տալու իրավունք ունի զինված ուժերի հրամանատարությունը։ Կարելի է մտածել, որ ցայսօր, մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից տրված՝ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգը, բանակին ոչ հստակ հրահանգներ են տրվել, կամ էլ՝ Հայաստանի բանակը երբեմն խախտել է հրադադարի ռեեժիմը, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել միջամտել, նման հրահանգ տալ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից