Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:49 15-04-2025

ՔՊ-ական իշխանությունը նոր վարկեր է վերցնում, հարկերը բարձրացնում, որ մարզպետարանի պաշտոնյաներին ճոխ պարգևատրի

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարկեր են վերցնում, հարկերը բարձրացնում, որ ընդամենը 2 ոլորտ համաղեկավարող մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրեն

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ մարզպետի աշխատակազմի աշխատողների հաստիքացուցակում 76 հաստիք կա, որից այժմ զբաղեցված է 67-ը, 9 հաստիք թափուր է։ Այդ 9 հաստիքները երկար ժամանակ թափուր են։ Եթե դրանք կարևոր են, ինչո՞ւ դրանք չեն զբաղեցնում, եթե ավելորդ են, պետք է դրանք լուծարել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներից 12-ը կենսաթոշակառու են, նրանք զբաղեցնում են տարբեր մասնագիտական և ղեկավար պաշտոններ։։Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ մարզպետի աշխատակազմում թափուր 9 հաստիքների մասին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմում առկա է 9 թափուր պաշտոն, որոնց համալրման նպատակով մրցույթների անցկացումն իրականացվում է սահմանված կարգով և պարբերականությամբ։ Ներկայումս 2 թափուր պաշտոնի համար հայտարարությունները հրապարակված են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում»։ Մարզպետարանն անմիջական կերպով ընդամենը 2 ոլորտ է ղեկավարում՝ մարզի հանրակրթական դպրոցները և մարզի առողջապահական հիմնարկները։ Ընս որում՝ մարզպետարանն այդ ղեկավարումն իրականացնում է համապատասխան նախարարությունենրի՝ ԿԳՄՍ-ի և առողջապահության նախարարության հետ համատեղ։ Ընդամենը 2 ոլորտ համաղեկավարելու համար մարզպետարանը գեռուռճացած հաստիքացուցակ ունի՝ մարզպետ, մարզպետի տեղակալներ,խորհրդականներ, օգնականներ, մարզպետի տեղակալների օգնականներ, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար, վարչությունների պետեր, բաժինների վարիչներ, գլխավոր, առաջատար մասնագետներ։ Նրանք, համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող պետական բյուջեից պարբերաբար առատորեն պարգևատրվում են։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզպետի աշխատակազմի թվով 67 աշխատակից 2025 թվականի մարտի 14-ի դրությամբ ստացել են 20 միլիոն 558 հազար 200 դրամ պարգևավճար: ՔՊ-ական իշխանությունը արտերկրից նոր վարկեր է վերցնում, հարկերը բարձրացնում, որ ընդամենը 2 ոլորտ համաղեկավարող մարզպետարանի պաշտոնյաներին ճոխ կերպով պարգևատրի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը