Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:10 12-04-2025

Էս իշխանություններից պտի գենետիկական անալիզ վերցնենք, ինչխոր թուրք էղնին. տուֆաշենցի

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն գյուղի բնակիչները Oragir.News-ին հայտնել են, որ իրենց գյուղի միջնակարգ դպրոցը միացնում են հարևան` Հայրենյաց գյուղի դպրոցին, ինչը բնակիչների խոսքով` կարող է գյուղը դատարկվելու պատճառ դառնալ։

Տաւֆաշենցի Կամո Ավագյանն ասում է, որ իրենց գյուղի դպրոցը այնպիսի որակի կրթություն է տալիս, որ իրենց դպրոցի շրջանավարտները Հայաստանի լավագույն բուհերում են սովորում։

«Դպրոցից ամեն երկրորդ, երրորդ աշակերտը լավագույն ինստիտուտներ կընդունվի։ Շատ լավ դպրոց է, հեչ մե բանով չի զիջե հարևան գյուղի դպրոցին։ Ես չեմ հասկնա ինչ գուզեն, կամ ինչ կենեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տուֆաշենցի տղամարդը։

Մեկ այլ բնակիչ Արման Գրիգորյանն էլ ասում է.

«Դպրոցը 3 տարի առաջ է նորոգվել. 34 մլն. դրամի ծախս են էրել, որ փակե՞ն։ Նորմալ կահավորված է, ամեն ինչով նորմալ դպրոց է։ Դպրոցը այսօրվա դրությամբ կարևոր բան է յուրաքանչյուր գյուղի համար։ Գյուղում խրճիթներ են եղել, բայց գյուղում դպրոց է գործել։ Էս իշխանության դեպքում նորմալ է։

Հմի զարմանալու ի՞նչ կա, էսօր Հայաստանի էջը կփակվի։ Իշխանությունը ժողովրդին ոչխարի նման որ կողմ ուզենա, էդ կողմ էլ կքշե, ժողովուրդն էլ խելոք կերթա»,-ասում է Արման Գրիգորյանը։

Տուֆաշենցի տղամարդու խոսքով` այս իշխանություններից պիտի գենետիկական անալիզ վերցնենք։

«Ըսոնք թուրք են, մենակ թուրքը չի վիրավորվում, երբ իրան թուրք կըսեն։ Մենակ թուրքը կռնա Նժդեհին ֆաշիստ անվանե։Հլը Ադրբեջան մե նախարարմ ելնի ու ուրիշ բան խոսա Քեմալի մասին, բողոքեն, կամ էդ մարդու մասին վատ բան խոսան` նույն րոպեին կկախեն։ Մանկապարտեզից սկսած իրենց երեխեքին կսովորեցնեն, որ հայը իրենց թշնամին է, բայց մենք դարերով եկած ազգ հարյուր տարին մեկ հողեր կհանձնենք»,-շարունակում է Գրիգորյանը։

Տուֆաշենցի տղամարդու խոսքով`օպտիմալացումը նշանակում է նեղանալ, կամաց-կամաց վերացնում են հայն ու Հայաստանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Տուֆաշեն գյուղի վարչական ղեկավար Արտակ Եգորյանի հետ։

Եգորյանը իհարկե սկզբում հերքեց, որ իրենց գյուղի միջնակարգ դպրոցը պիտի միավորվի Հայրենյաց գյուղի դպրոցին, հետո ինքն իրեն հակասելով հայտարարեց, որ իհարկե խոսակցություններ կան, բայց պաշտոնական որոշում չկա։

«Ներկա պահին պաշտոնական տեղեկատվություն մենք չունինք։ 49 աշակերտ ունի գյուղի դպրոցը։ Իդեալական վիճակում է դպրոցը, 2019-ին է հիմնանորոգվել։
Խոսակցություններ կան, բայց կոնկրետ հրահանգ, որոշում չկա»,- հայտարարեց Արտակ Եգորյանը։

Տուֆաշենցիներին շատ է անհանգստացնում կառավարության որոշումները, որոնք կարող են նպաստել արտագաղթի ծավալների մեծացմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում