Մամուլ 1 տարի առաջ - 08:01 10-04-2025

ՔՊ-ականները Անդրանիկ Քոչարյանի հարցով մտադիր են ընդդիմադիրների հետ աշխատել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմության նախագծին՝ ստեղծելու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսեւորման մասով Էթիկայի հանձնաժողով:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիայում մեծ խանդավառություն կա այս հարցում, ու, կարելի է ասել, սրտատրոփ սպասում են, թե երբ կքննարկեն ու կորոշեն, թե իրենց խմբակցությունից ովքեր կլինեն այդ հանձնաժողովի անդամները:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները Քոչարյանի հարցով պատրաստ են ընդդիմադիր ֆրակցիաների հետ աշխատել, քանի որ տեւական ժամանակ է լուրջ հակասություններ ունեն Անդրանիկ Քոչարյանի հետ:
Նշենք, որ դեռեւս անցած տարի՝ նոյեմբերից, ՔՊ-ականների ու Քոչարյանի միջեւ այնքան էին լարվել հարաբերությունները, որ նրանք նպատակ էին դրել խմբակցությունով քննարկել ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկել:

Քոչարյանը ստիպված եղավ ՔՊ-ական երկու պատգամավորից (Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից) ներողություն խնդրել՝ հարթելով իրավիճակը: Բայց խմբակցությունում դեռեւս կան պատգամավորներ, որոնք ամեն գնով ցանկանում են Քոչարյանին պաշտոնանակ անել, քանի որ վերջինս ամեն առիթով վիրավորում ու զրպարտում է իր գործընկերներին:

Եվ այս առումով հանձնաժողովը ՔՊ-ականների սրտով է՝ նրան իր «տեղը ցույց տալու» համար:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաեւ այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի վերաբերյալ:

Անդրանիկ Քոչարյանը հետո նաեւ հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել էր, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, եւ որ պարզապես մեջբերել է Բագրատ սրբազան Գալստանյանին (իրականում ստելով)»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը