Արտաքին 1 տարի առաջ - 19:26 08-04-2025

Թուրքիան կարիք ունի և արժանի է ժողովրդավարության, այլ ոչ թե ավտորիտարիզմի. Էլիֆ Շաֆաք

Թուրքական արմատներով բրիտանացի գրող Էլիֆ Շաֆաքը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդված է հրապարակել «Financial Times»-ում։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան երկար տարիներ է, ինչ հետընթաց է ապրում և ժողովրդավարական ինստիտուտները լուրջ վնաս են կրում։

«Մենք քվեատուփ ունեինք և ընտրությունն էլ արժեք ուներ։ Բայց այժմ ռեժիմի ամենահայտնի մրցակցի (խմբ. Իմամօղլու) անարադարացի բանտարկված լինելու հանգամանքով պայմանավորված՝ քվեատուփն էլ է վտանգի տակ», ընդգծել է Շաֆաքը։

Բացի այդ գրողը նաև շեշտել է որ Թուրքիան կարիք ունի և արժանի է ժողովրդավարության, այլ ոչ թե ավտորիտարիզմի։

Անդրադառնալով Թուրքիայում երիտասարդների մասնակցությամբ ընթացող բողոքի ակցիաներին՝ Շաֆաքը նշել է, որ նոր սերունդն ընդդիմանում է Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման փաստը՝ գտնելով խելացի և ստողծագործ ուղիներ։ Ըստ գրողի՝ նոր սերունդը փոփոխություն է ցանկանում և ուզում է ապրել արժանապատիվ, ազատ և ժողովրդավար։

Աղբյուր` ermenihaber.am

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ