Ներքին 1 տարի առաջ - 14:18 07-04-2025

Բրատիսլավայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի ըմբշամարտի Ֆեդերացիան հայտնում է․

«Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։

Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։

Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։
Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում լեհ Լուժինցկին է։
Պապիկյանի մրցակիցը 1/8-ում ուկրաինացի Միխալկովն է։
Սիմոնյանը կմեկնարկի Կուրբանովի (UWW) հետ պայքարով 1/8 եզրափակչում»։

Հիշեցնենք՝ Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական շտաբերը հայտարարել էին այն մարզիկների անունները, որոնք Հայաստանը կներկայացնեն ապրիլի 7-ից 13-ը Բրատիսլավայում (Սլովակիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Ազատ ոճ. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հայկ Պապիկյան, 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան: Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Կարապետ Մանվելյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Կարեն Խաչատրյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան