Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 05-04-2025

Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պետական մեդալների շարքին է դասվում նաև «Ծնողական փառքի» մեդալը: Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ: Ընդ որում՝ այդ մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում առողջ ապրելակերպ, ապահովում զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ և այլն:

Նման ընտանիքի օրինակ են Մոսինյանները: Նրանց ընտանիքում յոթ որդի է մեծանում, ամռանն էլ սպասում են ութերորդի ծնունդին: «Տղաներիցս մեկը Հայաստանի առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիր է: Անցյալ տարի տղաս միջազգային խաղերում ճանաչվել է լավագույն խաղացող: Երկու տղաներս հանդբոլի Հայաստանի հավաքականի թիմն են ներկայացնում»,-ասում է ընտանիքի հայրը՝ Արենը:

Լոռու մարզպետը դիմել է վարչապետի աշխատակազմին՝ միջնորդելով ընտանիքին շնորհել «Ծնողական փառքի» մեդալ։ Վարչապետի աշխատակազմի արձագանքը եղել է հետևյալը. ««Ծնողական փառքի» մեդալով պարգևատրելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ՀՀ վարչապետի կողմից ՀՀ նախագահին չի ներկայացվել։ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը հայեցողական իրավասություն է»:

«Մի քանի տարի է՝ այդ մեդալով որևէ ընտանիք չի պարգևատրվել: Վարչապետի աշխատակազմը սլաքներն ուղղում է վարչապետի վրա՝ սևեռվելով մեկ բառի վրա, թե դա կառավարական պարգև է, որը կամայական բնույթ է կրում, այսինքն՝ երբ նա կամենա, կդիտարկի դիմումը և կարձագանքի:

Հայաստանի Հանրապետությունում 12 ընտանիք է ստացել այդ մեդալը: Նման բազմազավակ 800 ընտանիքից շատերն են կարծում, որ մեդալի հավակնորդ են, ինչպես և ես: Դիմում են գրել, բայց մեդալ չեն ստանում: Ընդ որում՝ անգամ մերժման ձևով պատասխան չեն ստանում, օրինակ՝ գուցե պատճառաբանմամբ, որ չեն համապատասխանում օրենքով նախատեսված չափանիշներին: Երկու տարի է՝ ինձ ասում են, որ օրենքի մեջ պետք է փոփոխություն կատարեն, հետո կդիտարկեն իմ դիմումը: Ասում եմ՝ ժամկետ նշեք, օրինակ՝ գործընթացը կասեցված է կոնկրետ ժամկետով, չէ՞ որ եթե դա չեն անում, ուրեմն գործ ունենք քաղաքացու շահերի ոտնահարման հետ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը:

2024 թ. մայիս-հունիս ամիսներին Վանաձորի համայնքապետարանը ևս նույն միջնորդությամբ դիմել է վարչապետի աշխատակազմին։ Համայնքապետարանը Մոսինյաններին ասում է՝ գրավոր պատասխան չի ստացել, որ կարողանա գրավոր ձևով պատասխանել ընտանիքի նամակին։ Արենի խոսքով, վարչապետի աշխատակազմը ևս չի հերքում, որ նման միջնորդագիր է ստացել Վանաձորի համայնքապետարանից։ Գործ ունենք օրենքի խախտմա՞ն հետ։ Քաղաքացու կամ պետական գերատեսչության հարցումներին գրավոր պատասխանելու համար սահմանված են հստակ ժամկետներ։

Մոսինյանները բազմաթիվ շնորհակալագրերով են պարգևատրվել Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի կողմից, այս կերպ ընդգծել են նրանց օրինակելի ընտանիք լինելը: Երեխաները տարբեր մրցույթներից մի քանի տասնյակ մեդալներ ունեն: Բայց Արենը կարևորում է նաև պետական այս պարգևը:
Հարց է, թե ինչո՞ւ տարիներ շարունակ փոփոխություն չի կատարվում օրենքում, և խախտվում են ոչ թե մեկ, այլ տասնյակ ընտանիքների իրավունքները, որոնք կարող են պետական այդ մեդալի հավակնորդը լինել և ստանալ նաև պետության ֆինանսական աջակցությունը: Նրանց համար սահմանվում է ցմահ պատվովճար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի