Մամուլ 1 տարի առաջ - 07:20 04-04-2025

Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը անդադար փոխվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ամենաշատ փոփոխություններ կրած ծրագիրն է, որի շրջանակում խնդիրների են բախվում հազարավոր արցախցիներ։

«Ժողովուրդ» օրաթերթը վերջերս պարբերաբար ահազանգեր է ստանում դրա վերաբերյալ. արցախցիներն անհանգստացած են բնակարանային աջակցության ծրագրի մի շարք խնդիրներով, որոնց առկայության պատճառով ծրագրին դիմել չեն կարող։

Այդ խնդիրներից մեկն այն է, որ բնակարան տրամադրելուց հետո՝ 10 տարի անց, բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամները պետք է վերադարձվեն պետությանը, ինչն էլ անհանգստացրել է նրանց։

Ավելին՝ նրանց ասվել է, որ եթե ընտանիքի որեւէ անդամ մեկնի արտերկիր մշտական բնակության, ապա բնակարանը փաստացի նրանց չի տրամադրվի։ Իսկ բնակարանը պետության կողմից առհասարակ կարող է դառնալ սեփականություն 10 տարի անց, ինչպես, օրինակ, հիփոթեքային վարկի գործող ընթացակարգի դեպքում է։
«Ժողովուրդ» օրաթերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում» նման պայման չկա։

Հարկ է նշել, որ մինչ այս պահը ծրագրին դիմած եւ հավաստագիր ստացած անձանց ընդհանուր թիվը կազմել է 920։
Նախորդ տարեվերջին Հայաստանում բնակություն էր հաստատել 103 հազար 674 արցախահայ, նրանցից միայն 0,8%-ն է դիմել բնակապահովման ծրագրի համար։

Երեկ էլ Կառավարությունը փաստացի ակնարկեց, որ աստիճանաբար կրճատվելու են անգամ դրամական աջակցությունները։ Ահա, թե ինչպես է իշխանությունն «աջակցում» տեղահանված, հայրենազուրկ արցախցիներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում