Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:47 03-04-2025

Հայ-ռուսական հարաբերություններ. ձևական ջերմությո՞ւն, թե՞ իրական դիվանագիտություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով:

Չնայած դրանց ջերմ բնույթին՝ իրական հարցն այն է՝ արդյոք սա վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ամուր կապերի մասին, թե պարզապես հանդիսավոր հայտարարություններ են՝ առանց գործնական հետևանքների։

Oragir.News-ը այս հարցի շուրջ զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, որը շեշտեց՝ չարժե պատրանքներ ունենալ։

«Չմոռանանք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ունի երկար տարիների փորձ ու պատմություն, էլ չասեմ, որ Լավրովը փորձառու դիվանագետ է, որին գնահատականներ տալը, կոչերից ելնելով, ճիշտ չէ։ Դիվանագետի խոսքերից չի կարելի եզրակացություններ անել։ Իսկ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի կատարվում»,- ընդգծեց Պողոսյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը շարունակում է առաջ տանել բացառապես իր շահերը, իսկ Հայաստանը, հակառակը, սպասարկում է թուրքական շահերը։

«Երբ դու մի անգամ շեղվում ես ճանապարհից, պետք է պատրաստ լինես, որ քեզ նորից չեն ընդունելու։ Դիվանագիտությունը շատ դաժան է այս տեսանկյունից։ Ամեն երկիր պետք է հետապնդի իր շահերը, իսկ Հայաստանը սպասարկում է թշնամիների շահերը, իսկ պարտված իշխանություններից, բացի նոր պարտություններից, այլ բան սպասելի չէ»,- հավելեց քաղաքագետը։

Պողոսյանը շեշտում է, որ Հայաստանի իշխանությունները սխալ մոտեցում են ցուցաբերել Ռուսաստանի պետական ինստիտուտների նկատմամբ, մինչդեռ Մոսկվան դարեր շարունակ պահել է իր քաղաքականության անփոփոխ տրամաբանությունը։

«Նրանց հետ պետք է սովորել իրենց ձևով աշխատել։ Արդյո՞ք քո անցած ուղին թույլ է տալիս, որ գնաս լավ բաներ ասես ու հավատան քեզ։ Եթե դու հասկանում ես, որ դա այլևս հնարավոր չէ, որովհետև ինչ-որ կարմիր գծեր անցել ես, ոչ մի բան չի ստացվելու։ Միակ լուծումը գիտակցված հեռացումն է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Լավրովին, Պողոսյանի կարծիքով, հարցը անձերի մասին չէ, այլ համակարգի։

«Դիմացինը հիշողություն ունի, դիվանագիտություն ունի։ Լավրովի խնդիրը անձի մեջ չի, նա հանուն Ռուսաստանի ամեն ինչ կանի»,- ընդգծեց քաղաքագետը։

Այսպիսով՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը, ըստ էության, կրում է ոչ թե փոխադարձ վստահության, այլ ավելի շատ դիվանագիտական հաշվարկների բնույթ։ Շփումներն ու ուղերձները կարող են հույսեր տալ, բայց առանց քաղաքական ուղեգիծը վերանայելու դրանք հազիվ թե գործնական ազդեցություն ունենան։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում