Մամուլ 1 տարի առաջ - 07:45 02-04-2025

Արսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջերս հարցազրույցներից մեկում խոսել է հայկական ֆուտբոլի մասին ու պնդել, որ արհեստականորեն հավաքված այդ միավորը (խոսքն ազգային հավաքականի մասին է), պարտավոր չէ հաղթել, ու որ ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ուշադրություն դարձնի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, կառուցի ակադեմիաներ, մարզադաշտեր եւ այլն։

Թորոսյանի այս հարցազրույցը խիստ զայրացրել է թե՛ ֆուտբոլային հանրությանը, թե՛ իշխանություններին։ Հատկապես ՔՊ-ի «նիկոլապաշտ» հատվածը խիստ բորբոքված է Թորոսյանի մտքերից, քանզի նրանք համարում են, որ ինչ-ինչ շահերից ելնելով՝ Թորոսյանը «պահում» է Մելիքբեկյանին, ով արդեն կորցրել է վստահությունը Կառավարությունում, ու նրան փոխարինող են փնտրում։ Փաշինյանին մոտ կանգնած կուսակցականները համարում են, որ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն են պատճառը, որ Թբիլիսիից վերադառնալիս աննկարագրելի վատ տրամադրություն է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որ այս տարիների ընթացքում չարաշահել են նրա վստահությունը, անձնական հարցեր լուծել ու ոչինչ չեն արել իշխանությունների մատից փուշ հանելու համար, հակառակը՝ վատ ֆուտբոլի պատճառով կտրուկ աճել են հակաիշխանական տրամադրությունները, որոնք արտահայտվում են նաեւ ընտրությունների միջոցով։

Ստացվում է, որ Արսեն Թորոսյանը հերթական անգամ անում է քայլ իշխանությունների գծի դեմ, ու դրա համար թերեւս պատճառներից մեկն այն է, որ ֆեդերացիայի դեպարտամենտներից մեկի ղեկավար «պատահականորեն» դարձել է իր ընկեր, նախկին ԲՀԿ-ական, Գագիկ Ծառուկյանի նախկին օգնական Նարեկ Վանեսյանը։

Հետաքրքրական է, որ Փաշինյանին հավատարիմ փոքրաթիվ անձինք նոր-նոր են սկսել հասկանալ, որ Հայաստանում Մելիքբեկյանի ու Նիկողոսյանի գլխավորությամբ հայկական ֆուտբոլն արդեն մի քանի տարի է գահավիժում է, ու դժվար չէր մեկ-մեկ շեֆին զեկուցել, թե ինչ է կատարվում ԲԿՄԱ-ում, ինչ արդյունքներ են գրանցում տարբեր տարիքային հավաքականները, ու հիմա դեռ ուշ չէ հասկանալու, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմ գնալու ցանկություն ունեցող Մելիքբեկյանը, այնտեղ հայտնվելուց հետո, մեղմ ասած դիստանցվելու է Նիկոլից ու իր թիմից՝ այդտեղ հասնելու ճանապարհին հերթական անգամ օգտագործելով վերջինիս ռեսուրսն ըստ էության, թերեւս մի փոքր էլ նաիվությունը։

Հ.Գ Հանուն արդարության պետք է նշել, որ Թորոսյանի հարցազրույցը հեռարձակվել է Հայաստան-Վրաստան խաղից առաջ, թե հիմա ինչ է մտածում Թորոսյանը, չկարողացանք պարզել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում