Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:41 01-04-2025

Գերմանիայի ներողությունը երեսպաշտության խայտառակ դրսևորում է

Գերմանիայի նախագահի աշխատակազմը ներողություն էր խնդրել Արցախի վերաբերյալ նրա գրառման համար՝ զիջելով Ադրբեջանի ճնշմանը։ Այս քայլը քաղաքական ու դիվանագիտական սկանդալ է՝ եվրոպական երեսպաշտության հերթական դրսևորումը։

Ադրբեջանագետ Գրիգոր Այվազյանը Oragir.News-ի հետ զրույցում քննադատեց այս որոշումը՝ նշելով, որ «ադրբեջանական նացիզմը միշտ հետևողական է իրենց կեղծ օրակարգը միջազգային հանրության պարանոցին փաթաթելու գործում»։

Նրա խոսքով, այս քայլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «չեզոք Եվրոպան իրականում չի կարող լինել անկողմնակալ և բացահայտում է իր իսկական դեմքը»։

Այվազյանի կարծիքով, փոխանակ Գերմանիան դատապարտեր Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը, այն «ուղղակիորեն քաղաքակիրթ մարդկության աչքերին նայելով ստորացրեց իր ժողովրդավարությունը՝ ներողություն խնդրելով դիկտատորական Ադրբեջանից»։

Նա ընդգծեց, որ սա ոչ միայն անթույլատրելի է, այլև ցույց է տալիս, որ «Գերմանիան միջնորդ չէ, այլ աջակցող է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը»։

Այվազյանի խոսքով՝ «մենք պետք է հույսներս կտրենք քաղաքակիրթ Եվրոպայից և ապավինենք միայն մեր ուժերին»։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, փորձագետը նշեց, որ «անթույլատրելի են քաղաքական պառակտումները այս պահին, քանի որ նոր հնարավոր պատերազմը սարերի հետևում չէ»։

Այվազյանը նաև ընդգծեց, որ «Գերմանիայի դիրքորոշումը երեսպաշտության և աներեսության խայտառակ դրսևորում է, որը հայկական կողմը պարտավոր է խստորեն բողոքարկել»։

Նրա խոսքով, այս ներողությունը հարված էր ոչ միայն Հայաստանի շահերին, այլև «արժեզրկեց Գերմանիայի նախագահի այցը Հայաստան»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում