Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 01-04-2025

Իմ լսած ամենամեծ սուտը կառավարության խոստումներն են․ հարցում

Այսօր՝ ապրիլի 1-ին, նշվում է խաբելու կամ հումորի միջազգային օրը։ Այս օրը սովորաբար կապված է տարբեր լեգենդների ու ծաղրախոսությունների հետ:

Հոգեբանների կարծիքով՝ ապրիլմեկյան ստերը, կատակները, մերձեցնող ծիծաղն ու հրաշալի հումորը օգնում են թեթևացնել առօրյա կյանքի լրջությունը և ուղղակի կապեր ստեղծել մարդկանց հետ:

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ո՞րն է եղել ձեր կյանքում լսած ամենամեծ սուտը»։

Հետաքրքիրն այն է, որ հարցվածներից շատերը չէին խաբվել։

«Ամենամեծ սուտն այն է, որ ամեն ինչ խոսք են տալիս ու չեն անում։ Օրինակ՝ քաղաքի մաքրությունը շատ վատ վիճակում է»,- ասաց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ մտաբերեց, որ իրեն մեկ անգամ զանգել և ասել են, թե իրենց խանութը կողոպտել են։

«Ամեն ինչն էլ սուտ է»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում