Ներքին 1 տարի առաջ - 20:22 28-03-2025

Շունը հաչում է, քամին՝ փչում․ ԵՊՀ-ն և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից խոսում է հեծանվային երթևեկության կարևորության մասին՝ այն ներկայացնելով որպես էկոլոգիապես մաքուր և քաղաքային տրանսպորտի խնդիրները լուծող տարբերակ։

Վերջերս, նույնիսկ Փաշինյանը հայտարարեց, որ վարկ կվերցնեն ու դասախոսներին և ուսանողներին կապահովեն հեծանիվներով։ Սակայն, ինչպես գրեթե բոլոր հարցերում, այս դեպքում էլ նրա հայտարարությունները հեռու են գործնական իրականությունից։

Oragir.news-ը ներկայացնում է ֆոտոշարք Երևանի պետական համալսարանի բակից, որտեղ հստակ երևում է, որ կայանման համար նախատեսված վայրում միայն բուհի աշխատակիցների և ղեկավարության ավտոմեքենաներն են, ու չկա գեթ մեկ հեծանիվ։

Նույնիսկ ԵՊՀ ռեկտորը, որը պետական համակարգի ներկայացուցիչ է, ակնհայտորեն չի հետևում վարչապետի կոչին և նախընտրում է սեփական մեքենան, ոչ թե հեծանիվը։

Փաշինյանի հեծանվային գաղափարը անտեսված չի միայն ԵՊՀ շրջանակներում։ Ընդհանրապես, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից և պետական հաստատությունների ղեկավարներից քչերն են պատրաստ հրաժարվել իրենց շքեղ մեքենաներից՝ հօգուտ ավելի հասարակ և էկոլոգիապես մաքուր տրանսպորտի։

Եթե նույնիսկ բուհերում, որտեղ նոր սերունդ է ձևավորվում, չեն հետևում այս ուղերձին, ապա ինչպես կարելի է ակնկալել, որ ավելի լայն հասարակությունը լուրջ կընդունի այդ կոչերը։

Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է հեծանվային մշակույթ ձևավորել, թե՞ այն կշարունակի մնալ միայն քաղաքական դիսկուրսի մի մաս՝ առանց գործնական իրագործման։

Հասարակությունը կարծես թե արդեն տվել է իր պատասխանը՝ մեքենաներով լիքը բակերով ու հեծանիվներն անտեսելով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը