Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:09 28-03-2025

Սարի՛կ, հայրենիքի դարպասները պահելը միշտ էլ դժվար, վտանգավոր ու ծանր գործ է. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը անդրադարձել է Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի՝ Արցախում ծառայելու հետ կապված հայտարարություններին և գրել.

«Հայրենիքի դարպասները պահելը միշտ էլ դժվար, վտանգավոր ու ծանր գործ է, Սարի՛կ։ Արցախում, բացի ծառայելուց, նաև մարդիկ էին ապրում, սովորական հայեր, ովքեր չէին տրտնջում, չէին նեղվում ամեն պահի պատերազմի սպառնալիքը գլխներին կախված քնելուց։

Այո, Արցախում ծառայությունը հեշտ չէր, որովհետև հեռու էր տնից-տեղից, բայց Արցախն այն միակ վայրն էր, որտեղ սահման պահելով ողջ Հայաստանը հանգիստ քնում էր։ Արցախում կենտրոնացված էր բանակի մեծ մասը, որովհետև հասկանում էին, որ եթե Արցախի սահմանը չպահվի, Ամասիայում անգամ մարդ չի կարող հանգիստ քնել։

Այսօր չկա Արցախը, ու քո թշվառական տերերի շնորհիվ հիմա բանակի զինվոր ունեցող ցանկացած ընտանիք 2 տարի «մեռած ա, թաղած չի» վիճակում ա լինում, որովհետև չգիտի՝ ՀՀ որ կետում էլ լինի զորամասը, իր երեխան կացարանում ողջ-ողջ կայրվի՞, թե՞ թշնամու դիվերսիան կներկայացնեն ինքնասպանություն ու անգամ չեն թողնի Եռաբլուրում հուղարկավորել։ Քո տրամաբանությամբ` հիմա վատ տեղ ա Ջերմուկը, Վարդենիսը, Երասխը, Վերին Շորժան, Նոյեմբերյանը, Գորիսն ու Սիսիանը։ Զգո՞ւմ ես տարբերությունը. էն ժամանակ մենակ Արցախն էր «վատ տեղ», հիմա սաղ ՀՀ քարտեզը։

Վահան պահելը ծանր գործ է, Սարի՛կ։ Քո ու քո տիրոջ խելքի բանը չի, դրա համար էլ արժեզրկում եք էն ամենը, ինչից չեք հասկանում կամ չեք ուզում հասկանալ։

Վազգեն Սարգսյանն ասում էր. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային»։ Դուք Վազգենենց ստեղծած բանակը քանդեցիք, բարոյազրկեցիք, հայերին պառակտեցիք, Արցախն ուրացաք ու դեռ երես ունեք խոսալ, ձեզ հայ համարել ու Հայաստանում պաշտոնի հավակնել...»։

Հիշեցնենք, որ երեկ հեռուստատեսային բանավեճի ժամանակ Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ նախկին նախագահների օրոք Գյումրիի բնակիչները գումար էին տալիս, որպեսզի իրենց երեխաները չծառայեին Արցախում, քանի որ այնտեղ շատ վտանգավոր էին համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո