Ներքին 1 տարի առաջ - 22:04 25-03-2025

Ալեն Սիմոնյանի էժանագին ու իրականության հետ կապ չունեցող ստատուսները չեմ մեկնաբանում. Մամիջանյան

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում էր արել, որում նշել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատել է այն, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան, և դրա մասին ոչ մի համապատասխան կառույց զեկույց կամ տվյալներ չունի:

«Սերժ Սարգսյանի զինակիցը, ում կառավարման ժամանակ քաղաքական հայացքների համար մարդկանց էին ծեծում և բանտարկում, և նույնիսկ մահվան դուռը տանում, շատ լավ գիտի, որ աշխարհում կան քաղբանտարկյալների հարցով զբաղվող և զեկույցներ հրապարակող կոնկրետ կառույցներ, կոնկրետ ինչպիսիք են Amnesty International -ը, Human Rights Watch -ը, կամ գոնե Կարմիր Խաչը, որը հաճախ, բացի իր բուն գործունեությունից, զբաղվում է նման մոնիտորինգով»,- գրել է նա:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանութուն ստանալու համար կապ հաստատեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, ով նշեց, որ շատ կառույցներ են ընդունել, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։

«Ալեն Սիմոնյանի և մնացածի համար ևս մեկ անգամ կրկնում եմ այն փաստը, որ Արմեն Աշոտյանը և մեր մյուս պայքարի ընկերները քաղբանտարկյալներ են`առանձին զեկույցով, առանձին բանաձևով ընդունել է Եվրոպայի «Ժողովրդական» կուսակցությունը, որը Եվրոպայի իշխող քաղաքական ուժն է, որի հետ հարաբերություններով այդքան ուրախանալ են սիրում։ Բացի դրանից «Կենտրոնամետ դեմոկրատների միությունը», որը նույնպես շատ ազդեցիկ միջազգային մեծ կառույց է, որը իր մեջ ներառում է աշխարհի տարբեր երկրների քաղաքական ուժեր, բացի դրանից այդ եզրակացությանը միացել են նաև անհատ քաղաքական գործիչներ տարբեր երկրներից օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, այնպես որ կարծում եմ` Ալեն Սիմոնյանի ասածը և մնացած բոլոր կարծիքները նույն նժարին անգամ դնելու կարիք չկա»,- ասաց Մամիջանյանը։

Դիտարկմանը, որ ըստ ԱԺ նախագահի` Սերժ Սարգսյանի կառավարման օրոք քաղաքական հայացքների համար մարդկանց ծեծում էին և բանտարկում, Մամիջանյանը նշեց. «Ես իրականության հետ կապ չունեցող էժանագին ստատուսներ չեմ մեկնաբանում։ Եթե սա մեկնաբանեմ, հաջորդ անգամ գուցե դիմեք 222lava-ի նոր վիդեոն մեկնաբանելու համար, իսկ, կներեք, ես դրա ժամանակը չունեմ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur