Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:13 20-03-2025

ԵՄ պաշտպանական հիմնադրամը ամերիկյան, բրիտանական և թուրքական ընկերությունների հետ չի համագործակցի․ Interfax

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Եվրոպական պաշտպանության սպիտակ գիրքը՝ Պատրաստվածություն 2030» փաստաթուղթը, որի միջոցով նախատեսվում է ԵՄ պաշտպանական ոլորտի մեծածավալ զարգացում։ Այս մասին գրում է Interfax-ը։

Եվրամիությունը պլանավորում է ներդնել 150 միլիարդ եվրո՝ միայն այն նախագծերի մեջ, որոնք իրականանում են ԵՄ երկրների կամ Ուկրաինայի տարածքում։

Սա նշանակում է, որ ամերիկյան ընկերությունները, որոնք մինչ այժմ մեծ թվով պատվերներ էին ստանում ԵՄ պաշտպանական հիմնադրամից, այլևս չեն կարող մասնակցել ծրագրին։

Բացի այդ, ԵՄ-ից դուրս գտնվող Մեծ Բրիտանիան և Թուրքիան նույնպես չեն մասնակցի այս ծրագրերին, սակայն ընթանում են բանակցություններ հատուկ պաշտպանական պայմանագրի ստորագրման շուրջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին