Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:35 19-03-2025

Էրդողանի մրցակիցը ձերբակալվել է, Բայրամովի պահանջը, Կուրսկն ազատագրվում է․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 19-ի միջազգային կարևոր լուրերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ճաղերի հետևում է։ Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործչին ձերբակալեցին այսօր վաղ առավոտյան՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։
Թուրքական դատախազությունը պնդում է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը գործարարներից կաշառքներ էր ստացել, որոնք հետագայում փոխանցվել էին Իմամօղլուի վերահսկողության տակ գտնվող ընկերություններին՝ մասնավորաբար շինարարական ֆիրմաներին։
Իմամօղլուի տանն իրականացված խուզարկությանը զուգահեռ, ոստիկանները մուտք էին գործել նաև Ստամբուլի քաղաքապետարան։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվն այս պահին հասնում է հարյուրի։
Ստամբուլի քաղաքապետի կինը՝ Դիլեկ Իմամօղլուն, սակայն, վստահ է՝ իր ամուսնու հետապնդումը զուտ քաղաքական է, ներկայացվող մեղադրանքներն էլ որևէ հիմք չունեն։

«Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը», - այսօր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ հարակից կառույցների լուծարումը, որոնք, նրա խոսքով, այլևս ակտուալ չեն։
Բայրամովն ու Լամին քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Բաքուն, մասնավորապես, պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում