Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:33 19-03-2025

Դուրս եկեք սոցցանցերից, մեր երկիրը տանում են մեր ձեռքից․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնած Անվստահության արտահայտման ակցիայի տաղավարին մոտեցա, տղաների հետ էի խոսում:

Երկու երիտասարդ մոտեցան, հարցրին, թե որն է այս ակցիայի նպատակը: Ես առաջ եկա և պատասխանեցի, որ քարոզչական նպատակ ունի սա: Հետո աղջիկը հարցրեց, իսկ վերջնանօատակը որն է: Պատասխանել եմ մեկ բառով՝ Հեղափոխություն:

Հետո հարցրի արդյոք կուզենա կոնտակտային տվյալ թողնել, եթե կուզենա անհմազանդության գործընթացների մասնակից լինել: Պատասխանը դրական էր:

Հարգելի գիտակից հայեր, բացարձակապես պարտադիր չէ սպասել ընտրություններին ձեր կամքը արտահայտելու համար: Այս պետությունը մերն է և մենք ենք տերը մեր երկրի, և դա նշանակում է, որ ցանկացած պահի միացյալ կամաարտահտմամբ կարող ենք հեռացնել այս իշխանություններին:

Գտեք և ճանաչեք միմյանց, դուրս եկեք սոցցանցերից, մեր երկիրը տանում են մեր ձեռքից»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը