Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:37 16-03-2025

30 տարվա ընթացքում ադրբեջանցիները խախտել են հայերի հետ պայմանավորվածությունը առնվազն 13 անգամ

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին մոտ 30 տարվա ընթացքում ադրբեջանցիները խախտել են հայերի հետ պայմանավորվածությունը առնվազն 13 անգամ։ 13 անգամ սկզբից պայմանավորվել են, որոշ դեպքերում ստորագրել թուղթ, այնուհետև որոշ ժամանակ անց, ըստ էության, խաբել, խախտել ու անցել հարձակման։ Եվ ճիշտ են արել, քանզի դա է պահանջել իրենց ռազմավարական շահը։ Քանզի նախ հստակ իմացել են, թե ինչ որակի ու մտքի տեր հավաքական օպոնենտի հետ գործ ունեն։

Ինչպես նաև խախտել են, քանի որ քաղաքակրթական ու գաղափարական հակառակորդի հետ պայմանավորվածություն/պայմանագիր քննարկելը զուտ ժամանակավոր քաղաքական մանևր են համարել, ինչպես մի քանի անգամ շեշտել է Իլհամ Ալիևը` նոր հարված նրան հասցնելու և վերջնականապես ապառազմավարականացնելու, հնազանդեցնելու և նրա ֆիզիկական գոյությունն ու քաղաքական ապագան միայն իրենցով պայմանավորելու գերնպատակով։

Ինչպես 2017-ին Բրիտանիայում հայ-ադրբեջանական հերթական քննարկման ժամանակ հայտարարել է Հիքմեք Հաջիևը. մենք ձեր շնորհիվ շատ ենք փոխվել` որպես ազգ։ Շատ բան ենք հասկացել մեր, ձեր ու աշխարհի մասին` ձեր շնորհիվ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը