Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 14-03-2025

Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, կօգտագործի ու բաց կթողնի․ հարցում

Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն, հաստատել է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է, դրա համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։

Ավելի վաղ Ադրբեջանի ատգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, որ «խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»։

Այս հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը ցավոտ զիջումների է գնացել, քանի որ համաձայնագրի երկու՝ մինչ այս չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն:

Ադրբեջանը, ըստ էության, պահանջում էր սահմանից հեռացնել եվրոպական դիտորդներին։ Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ՝ չի հրապարակվում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը ցավոտ զիջումների է գնացել, ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանն այսքանից հետո կստորագրի «խաղաղության» պայմանագիրը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիրը։

«Տեսնենք, մենք էլ սպասում ենք, բայց եթե Ադրբեջանի մասին ենք խոսում, նա կյանքում ճիշտ չի խոսել, որ էս անգամ էլ ճիշտ խոսի։ Չեմ կարծում թե ստորագրեն»,- պատասխանեց անցորդներից մեկը։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի հավատում, որ Ադրբեջանը կստորագրի։

«Ես կարծում եմ չի ստորագրելու։ Լրագրողներին էլ են տանջում, ժողովրդին էլ։ Մեկա ինչ անելու են, արդեն արել են։ Մենք ընդդիմություն էլ չունենք, իրանք բոլորը իրար հետ էս հարցը լուծում են»,- նշեց նա։

Մեկ այլ հարցվածի կարծիքով էլ՝ իշխանության արածը խայտառակություն է։

«Էդ խաղաղության պայմանագիրը դարձել ա խաղալիք իրենց ձեռքին և այն ինչ պատրաստվում է թույլ տալ մեր ղեկավարությունը, դա խայտառակություն է։ Շատ ծանր եմ տանում, ցավում եմ, որ համաձայնության գնացել են հանուն թղթի կտորի, որը ոչ մի իրավական ուժ չի»,- ասաց նա։

«Կստորագրի, թե չէ, դա պրինցիպիալ չի։ Ինքը մեկա ինչ կուզի կանի, դա պիտի փոխվի նրա դիրքորոշման մեջ, որը կբխի մեր դիրքերից»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար