Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:49 11-03-2025

«Բայց սահմանին ձեզի կբռնեն ու կուղարկեն Ադրբեջան»․ դեպք Անձնագրայինում

Օգտատեր Հերմինե Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր գնացի անձնագրային բաժանմունք՝ գործարք կատարելու։ Կտրոնս ակտիվացրեցի, սպասում էի իմ հերթին, երբ մի պապիկ մոտեցավ աշխատակցին և խնդրեց օգնել վճարումը կատարելու հարցում։ Աշխատակիցն պատասխանեց, որ ինքը սպասարկում է այլ հաճախորդներին և չի կարող օգնել։

Հանուն արդարության ասեմ՝ վճարային տերմինալի մոտ սովորաբար աշխատակից լինում է:
Պապիկին առաջարկեցի օգնություն մինչ սպասում եմ։ Քիչ անց իմ հերթը հասավ, ներողություն խնդրեցի աշխատակցից և ասացի, որ կմոտենամ մեկ րոպեից։ Աշխատակիցը ծիծաղելով արձագանքեց, «ձեր մեկ րոպեն լրացավ»։

Մոտեցա սպասարկման, գործարքի համար վճարումից հետո ապարատը չտվեց վճարման կտրոնը։ Կրկին մոտեցա աշխատակցին՝ ներկայացրեցի խնդիրը։

Վերջինս պատասխանեց, որ դա իրեն չի վերաբերում, և զանգահարեմ Telcell ու հասկանամ խնդիրը։ Եվ, իսկապես, դա իրեն չի վերաբերվում, բայց կարծում եմ քաղաքացուն էլ չի վերաբերվում:

Զանգահարեցի Telcell, որտեղից ինձնից անձնագրի համարը, հեռախոսահամարը, տերմինալի կոդը, հասցեն ճշտելուց հետո ուղարկեցին էլեկտրոնային կտրոն։ Վերադարձա աշխատակցի մոտ, ցույց տվեցի էլեկտրոնային տարբերակը, սակայն աշխատակիցը պատասխանեց, «Սա չենք կարող ընդունել, մեզ թուղթն է պետք»։ Առաջարկեց դուրս գալ գնալ ուղիղ , հետո աջ՝ xerox կա, տպել կրտոնը ու նորից վերադառնալ։ Տպեցի, վերադարձա:


Եթե արդեն տեղադրվել է ինքնասպասարկման ապարատ՝ էլեկտրոնային վճարման համար, ինչո՞ւ չկա համապատասխան աշխատակից, ով կօգնի տեխնիկական խնդիրների դեպքում և ինչո՞ւ է քաղաքացին ստիպված լուծել այս խնդիրները։ Եթե անցում եք կատարում էլեկտրոնային համակարգին, ուրեմն ամբողջությամբ անցեք, և մի՛ պահանջեք թղթային տարբերակ:

Սպասարկման որակը մասին. Մինչ ես սպասարկվում էի, կողքիս պատուհանին մի արցախցի տղամարդ հարցրեց՝ կարո՞ղ է իր անձնագրով երկրից դուրս գալ ( ես չգիտեմ ինչ անձնագիր էր)։ Աշխատակիցը ծիծաղելով պատասխանեց. «Կարող եք դուրս գալ, բայց սահմանին ձեզի կբռնեն ու կուղարկեն Ադրբեջան»։ Ամբողջ սպասարկող անձնակազմը սկսեց ծիծաղել։ Սա արդյո՞ք նորմալ էր։

Կարճ ժամանակ անց, 73-ամյա պապիկ դողդողալով մոտեցավ մյուս պատուհան ասաց ուզում է անձնագիրը փոխել, սկսեց խոսել կնոջ մահից ու ասաց, որ դրանից հետո ոչինչ չի կարողանում ու պետք է օգնություն։ Աշխատակիցը պատասխանեց. «Դա ինձ ինչո՞ւ եք ասում, սպասեք, հեսա կգամ»։ Ապրումակցումը, իրո՞ք այդքան դժվար է։

Եվ վերջում, իմ կարծիքով պետական հաստատությունների շենքերը պետք է լինեն մաքուր ու բարեկարգ, որպեսզի քաղաքացիները պատկառանք ունենան համակարգի նկատմամբ։

Պետական մարմինների արդյունավետությունը պետք է չափվի քաղաքացու հարմարավետությամբ, ոչ թե թվերով ու անարդյունավետ լուծումներով։ Հատկապես, երբ անընդհատ խոսվում է թվայնացման, ոստիկանության ու ՆԳՆ բարեփոխումների համար հատկացված միջոցների մասին, արդյո՞ք հնարավոր չէ իրական բարեփոխումներ անել՝ փոխելու այս ամենը։

Հուսով եմ, որ կգա մի օր, երբ քաղաքացիները պետական մարմիններում կստանան որակյալ ծառայություն ու մարդկային վերաբերմունք»։

Ավելի ուշ օգտատերը թարմացրել է գրառումը՝ տեղեկացնելով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղյակ է, արձագանքել են ու զբաղվում են:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ